ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի ՀՀ նախագահին ուղղված նամակ խնդրագիրը դեռևս անպատասխան է մնացել:
Այս մասին YerevanNews.am–ի հետ զրույցում ասաց ՃՈ նախկին պետի եղբայր Մուշեղ Օհանյանը:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի անազատության մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրել նախագահ Սերժ Սարգսյանին։
«Դեռևս ոչ մի պատասխան չունենք ու դեռ սպասում ենք»,-ասաց Մուշեղ Օհանյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին Մարգար Օհանյանի առողջական վիճակը նորմալ է:
Հիշեցնենք, որ ՃՈ նախկին պետը դատապարտվել է 6 տարի` խոշոր չափի բենզին յուրացնելու համար:


