Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի ՆԳՆ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ի կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ հուշագրի կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայական տնօրինողը բավարարում է մյուս կողմից սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները:
Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում Հուշագրի յուրաքանչյուր կողմ մյուս կողմից տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննությունից: