Հոկտեմբերի մեկից Ադրբեջանը ստանձնելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահությունը:
Ինչպես հաղորդում է АПА գործակալությունը, դա կլինի Ադրբեջանի երկրորդ նախագահությունը այս համակարգում: Նախագահությունը Ադրբեջանը ստանձնելու է Ավստրալիայից:
ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Անվտանգության խորհուրդը գլխավոր պատասխանատվությունն է կրում խաղաղության և անվտանգության պահպանման համար:
Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամից, այդ թվում հինգ մշտական անդամներ Չինաստան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և 10 ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի կողմից երկու տարի ժամանակահատվածով:
Յուրաքանչյուր պետություն նախագահում է համակարգում մեկ ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2011 թվականի հոկտեմբերին առաջին անգամ ընտրվել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի ոչ մշտական անդամ 2012-2013 թվականների համար և առաջին անգամ գլխավորել է Անվտանգության խորհուրդը անցած տարվա մայիսին: