Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացիներից բաղկացած էթնիկ հանցավոր խումբ, որը զբաղվում է գրասենյակների և բանկերի վրա հարձակումով: Այս մասին Интерфакс գործակալությանն է հաղորդել Ռուսաստանի ՆԳՆ-ն:
Ոստիկանության ունեցած տեղեկատվության համաձայն կասկածյալները 2013 թվականի փետրվարին հարձակումներ են կատարել Տրոիցկում բանկի վրա, ատրճանակով ահաբեկելով գանձապահին վերցրել են մոտ 1,2 մլն ռուբի:
Հունիսին խմբի անդամները նման ավազակային հարձակումներ են կատարել Մոսկվայում բանկային գրասենյակի վրա, երբ կապել են ադմինիստրատորի ոտքերն ու ձեռքերը և զենքի սպառնալիքի ներքո հարկադրել են գանձարանից տրամադրել շուրջ մեկ միլիոն ռուբլի:
Խմբի անդամները ձերբակալվել են ՌԴ մայրաքաղաքի Հյուրս-Արևելյան շրջանում:
Դրանք եղել են Մոսկվայում առանց գրանցման ապրող Հայաստանի չորս քաղաքացի: Կասկածյալների բնակավայրի հետախուզության ժամանակ հայտնաբերվել և բռնագանձվել է շուրջ 40 բջջային հեռախոս և սիմ քարտ, ինչպես նաև տրավմատիկ ատրճանակ, որը օգտագործվել է հանցագործությունների կատարման ժամանակ: