Բուլղարական Ալբենա քաղաքում ավարտվել է կանանց և աղջիկների բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: 

44 կգ քաշային կարգում հանդես եկող Ֆրիդա Սարգսյանը զիջել է առաջին մենամարտում և դուրս մնացել հետագա պայքարից: Անի Հովսեփյանն (54 կգ) ավելի հաջող է հանդես եկել և բրոնզե մեդալ է նվաճել:

50 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը եզրափակչում զիջել է չինուհի Յանգ Չանգին և արժանացել արծաթե մեդալի: