«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 26-ին, Երևանի «Էլիտ պլազա» կենտրոնում տեղի կունենա «Հայ հեղափոխական դաշնակցության» ընդհանուր ժողովը, որը սովորաբար տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ականներն արդեն տևական ժամանակ է պատրաստվում են այս ժողովին, որի ընթացքում քննարկվելու են «Դաշնակցության» առաջիկա անելիքները, ժողովին մասնակցող պատգամավորների կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է նաև ՀՅԴ գերագույն գործադիր մարմինը՝ բյուրոն։ Բյուրոյի նոր կազմի հաստատումից և հաջորդ 4 տարիների քաղաքականության մշակումից հետո ՀՅԴ Հայաստանի մարմինը ներկայացուցչական ժողովի ընթացքում կընտրի Գերագույն Մարմնի նոր կազմ, որը գործում է 2 տարի ժամկետով:
Ընդհանուր ժողովին ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ծրագրային կամ կանոնադրական փոփոխություններ կկատարվեն։ Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ընդհանուր ժողովին հրավիրված են նաև տարբեր քաղաքական դեմքեր, պատգամավորներ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					