«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Ըստ պաշտոնական տեղեկության, հրդեհը բռնկվել էր կահույքի խանութի 2-րդ հարկում (մոտ 500 քմ)։
Սակայն ուշագրավ է, որ սոցցանցային առանձին հարթակներում տարածվում էր, թե իբր հրդեհը ծագել է «Դոմուս» հիպերմարկետի պահեստում, այնուհետև տարածվել է վերոնշյալ կահույքի սրահում։
Այնինչ, ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ հստակ նշված է, որ հրդեհը բռնկվել է կահույքի խանութի 2-րդ հարկում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ հրդեհը եղել է տեղային և «Դոմուսի» հետ որևէ կապ չի ունեցել:
Իսկ թե ինչու է նմանատիպ ապատեղեկատվություն տարածվում, կարելի է միայն ենթադրել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում