Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի երրորդ փուլի մրցաշարի 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Օլգա Գիրյայի հետ: Այս մասին հաղորդում է Armchess-ը:

Այս պահին Հայաստանի ներկայացուցիչն ունի 4.5 միավոր։ Մրցաշարային աղյուսակը գլխավորում է հնդիկ Համպի Կոներուն, ով հավաքել է 7.5 միավոր։ Վերջին տուրում Դանիելյանի մրցակիցը կլինի չինացի Յու Վենյունը։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 30-ին։