Կանադայի կառավարությունն արել է ամեն ինչ, որպեսզի խուսափի ԱՄՆ մաքսատուրքերից։ Այս մասին CTV-ի եթերում հայտնել է արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։
«Մենք ամեն ինչ արել ենք ամերիկացիներին գոհացնելու համար»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի խնդրանքով Օտտավան զգալի առաջընթաց է գրանցել ԱՄՆ-ի հետ սահմանին անօրինական միգրացիայի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։
Ժոլին նաեւ ասել է, որ երկու մայրաքաղաքների միջեւ սակագների թեմայի շուրջ երկխոսությունը շարունակվում է։ Մասնավորապես, մարտի 5-ին նախատեսված է նրա հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25 տոկոս մաքսատուրք սահմանեց Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների վրա, ինչպես նաեւ բարձրացրեց Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10-ից մինչեւ 20 տոկոսի։ Ըստ Bloomberg գործակալության՝ մաքսատուրքեր են սահմանվել ներմուծվող ապրանքների վրա, որոնց տարեկան ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,5 տրլն դոլար։