«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց Գյումրու եւ Փարաքարի ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների անուններն ու առաջին երեք համարներին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին եռյակն այս տեսքն ունի․ Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Էմմա Բարսեղյան։ Այսինքն՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը նախօրեին գրել էր, թե ցուցակի երկրորդ համարն ինքն է, դուրս է մնացել:
Երկրորդ տեղում վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է` նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։ Չնայած Վահագն Մկրտչյանը թիմի համար ընդունելի անձ չէ, սակայն Աննա Հակոբյանի պարագան իր դերը խաղացել է:
Եվ նրան ավագանի են մտցնում որպես Գյումրու քաղաքապետի պահեստային տարբերակ, որ եթե Սարիկն իշխանության վստահությունը կորցնի, փոխարինող ունենան: Երրորդ համարը` Էմմա Բարսեղյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակից է, ՔՊ Գյումրու երիտթեւի համակարգողն է: Նա դեկտեմբերին ՔՊ-ի փրայմերիզին է մասնակցել եւ ստացել 113 ձայն, որն ամենավատ արդյունքը չէր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					