Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հավաքված շուրջ 30 երկրների գլխավոր շտաբների պետերին կոչ է արել մշակել Ուկրաինայի «անվտանգության հուսալի երաշխիքներ» սահմանող ծրագիր։
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ «խաղաղության բանակցությունների արագացման հետ կապված» անհրաժեշտ է «հայեցակարգից անցում կատարել պլանի», որպեսզի սահմանվեն անվտանգության հուսալի երաշխիքներ, որպեսզի Ուկրաինայում հնարավոր դառնա «ամուր և կայուն խաղաղություն»։
«Կամավորների կոալիցիայի» ռազմական առաջնորդների կոմյունիկեում ասվում է, որ դրա մասնակիցները համաձայն են, որ անվտանգության երաշխիքները «չպետք է տարանջատվեն ՆԱՏՕ-ից և նրա հնարավորություններից»։
Մակրոնի նախաձեռնությամբ կայացել է «Ուկրաինայում ապագա խաղաղությունը երաշխավորելու պատրաստ» երկրների գլխավոր շտաբների պետերի հանդիպումը։