ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նրա գուլպաների պատճառով, որոնց վրա երեքնուկի նախշ էր: Դա տեղի է ունեցել Սպիտակ տանը Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։

«Ինձ դուր են գալիս այս գուլպաները։ Ես փորձում էի կենտրոնանալ, բայց ես շատ տպավորված եմ փոխնախագահի գուլպաներով»,- ասել է Թրամփը՝ ծիծաղի համար ցույց տալով Վանսի գուլպաները։


Երեքնուկը Իռլանդիայի ազգային խորհրդանիշներից մեկն է։