ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում, որում ընդգծել է՝ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի:


«Այս շաբաթ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ:

Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են կատարել և համաձայնել են խաղաղության պայմանագիր կնքել: Ես ասացի նրան, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղ համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար:

Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել մինչև դա տեղի չունենա»,- գրել է նա: