Արգենտինայի առաջնության 10-րդ տուրում «Բելգրանոն» ընդունել է «Բարակաս Սենտրալին» եւ բավարարվել է ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
Դաշտի տերերից 32-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է արգենտինացի հարձակվող Նիկոլաս Ֆերնանդեսը, որն օգտագործել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի փոխանցումը։ 5 րոպե անց հյուրերը խփել են պատասխան գոլը։
«Բելգրանոն» A խմբի 10 տուրից հետո 10 միավորով 11-րդն է։
ՀՖՖ-ն հայտնել էր, որ Լուկաս Սելարայանն ընտանեկան խնդիրների պատճառով չի միացել Հայաստանի հավաքականին եւ չի մասնակցի Վրաստանի դեմ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար փլեյ-օֆֆի հանդիպումներին։