Բուլղարիայի հավաքականի և Բոտևի աստղ Տոդոր Նեդելևը բաց է թողնելու Հայաստանի հետ հանդիպումը: Նա Նևտոխիմիկի դեմ գավաթային խաղի ժամանակ ստացել է լուրջ հարված, որի պատճառով կոտրել է ոտքի ոսկորը և ստիպված է եղել ենթարվել վիրահատության:
Նա, չնայած Գերմանիայի վիրահատությունից վերադարձել է արդեն հայրենիք, սակայն ինչպես նշում է Тема спорт-ը ստիպված է լինելու երկու ամսով բաց թողնել բոլոր ֆուտբոլային խաղերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստան-Բուլղարիա խաղը: Այսինքն, հանդիպումից առաջ Բուլղարիայի հավաքականը լուրջ կորուստ է արձանագրել: