Նախագահ Վլադիմիր Զելենսկին կարճատեւ հանդիպում է ունեցել բրիտանական կառավարության ղեկավար Քիր Սթարմերի եւ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ՝ «ցանկացողների կոալիցիայի» նախօրեին, հայտնել է Sky News-ը։

Հանդիպումը կայացել է Ելիսեյան պալատում ավելի լայն բանակցություններից առաջ, որոնք տեղի կունենան ավելի ուշ՝ «ցանկացողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ։


Ինչպես հիշեցրել է Sky News-ը, հանդիպմանը կմասնակցեն 31 երկրների պատվիրակություններ եւ առաջնորդներ։ Հանդիպումը վարելու են Մակրոնն ու Սթարմերը։

Առայժմ Զելենսկու, Մակրոնի եւ Սթարմերի միջեւ բանակցությունների այլ մանրամասներ չեն բացահայտվում։