ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմնակիցների մոտ 80 տոկոսը դեմ է Կիեւի իշխանություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն։ Այս մասին են վկայում The Wall Street Journal թերթի համար անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքները։
Հանրապետականների կողմնակիցների 79 տոկոսը դեմ է արտահայտվել Ուկրաինային օգնություն տրամադրելուն։ Հարցված դեմոկրատ ընտրողների 83 տոկոսը հակառակ կարծիքին է։
Հարցման արդյունքները ցույց են տալիս ընտրողների կարծիքների ծայրահեղ բեւեռացվածությունը նաեւ այլ հարցերի վերաբերյալ: Հանրապետականկուսակցության կողմնակիցների 81 տոկոսը համաձայնել է այն տեսակետին, որ անհրաժեշտ է դադարեցնել ամերիկացի հարկատուների գումարները ԱՄՆ դաշնակիցների անվտանգության վրա ծախսելը։ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 83 տոկոսն այլ կերպ է մտածում՝ միջազգային դաշինքներն անվանելով Միացյալ Նահանգների հզորության աղբյուր։
Հանրապետական կուսակցության կողմնակիցների 71 տոկոսն աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առեւտրային մաքսատուրքերին։ Դեմոկրատների 93 տոկոսը ենթադրել է, որ սակագները բացասական հետեւանքներ կունենան նաեւ Միացյալ Նահանգների համար։