Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն անհեթեթ հայտարարություն է արել՝ Փարիզն անվանելով «երեսպաշտ»։
Ադրբեջանը, որը մշտապես զենք է ստանում տարբեր երկրներից եւ ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ, մեղադրել է Ֆրանսիային Երեւանին «մահաբեր» զենք մատակարարելու մեջ՝ առանց որեւէ ապացույց ներկայացնելու։
Բաքուն, ի միջի այլոց, առաջ է քաշել եւս մեկ անհասկանալի պահանջ՝ «վերջ տալ ապակայունացնող արտաքին միջամտություններին, այդ թվում՝ Ֆրանսիայից»։ Ավանդաբար այդ ռելիզը ներառում էր նաեւ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ։
Հայ ռազմագերիներին ազատ արձակելու ֆրանսիացի նախարարի արդար կոչին կտրուկ է արձագանքել նաեւ Ալիեւի ենթակա գրասենյակը։