ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կոշտ գործել Իրանի դեմ, այդ թվում՝ ոչնչացնելով Թեհրանի միջուկային օբյեկտները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա լրագրողներին ասել է Սպիտակ տանը Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպման ժամանակ։

«Դա շատ պարզ է: Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, և պետք է արագ գործեն, քանի որ արդեն մոտ են այն ստանալուն, բայց չեն ունենա: Եվ եթե մենք ստիպված լինենք շատ կոշտ բան անել, կանենք»,- ասել է Թրամփը:


Նախագահին հարցրել են, թե արդյոք այդ միջոցները ներառո՞ւմ են հարվածներ Իրանի միջուկային օբյեկտներին: «Իհարկե»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։