Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-19-ը տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 16-ին ժամանակ առ ժամանակ, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հանրապետության տարածքում`

Ապրիլի ապրիլի 17-ի գիշերը, 20-ի ցերեկն` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5մ/վ: Ապրիլի 16-ն առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։