Խաբարովսկի շրջանի քննիչները քրեական գործ են հարուցել շրջանի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության հարցով: Այնտեղ երիտասարդ տղամարդը սպանել է մորն ու տատրիկին, ինչպես նաև որդեգրած հորը և խորթ եղբորը:

Ձերբակալված 22 ամյա տղամարդն արդեն ընդունել է իր մեղքը: Այս մասին հայտնում է Newsru-ն` հղում կատարելով ՌԴ քննչական կոմիտեի շրջանային վարչության պաշտոնական կայքը:

Քննչության վարկածով 2013 թվականի սեպտեմբերի 29-ին կասկածյալը հյուրընկալել է հարազատներին:

«Գիշերը, երբ փաստացիորեն բոլորը պառկել են քնելու չարագործի և մոր սիրեկանի միջև տեղի է ունեցել հերթական վեճը: Վերջիններս երկար ժամանակ լարված հարաբերություններ են ունեցել միմյանց հետ, քանի որ երիտասարդը հարազատներից պարտք է վերցրել և երկար ժամանակ չի վերադարձրել»,- այս մասին նշվում է մամլո հաղորդագրության մեջ:

Վեճի ժամանակ հյուրը մի քանի անգամ դանակով հարված է հասցրել մոր սիրեկանին: Աղմուկները լսել է չարագործի մայրը, որը նույնպես արժանացել է նույն բախտին: Այնուհետև չարագործը մտել է տուն և մահացու վիրավորել 84 ամյա տատիկին և 19 ամյա խորթ եղբորը: Դրանից հետո մարդասպանը հանգիստ հեռացել է իր տուն քնելու:

Սեպտեմբերի 30-ին երիտասարդը ցանկացել է իրենից վանել սպանության կասկածները և խնդրել է իր ընկերներից մի քանիսին միասին տեսակցել իր տատիկին: Երբ ընկերները մտել են տուն, ապա տղամարդը ցուցադրել է, որ շատ է տխրել և չի սպասել հարազատներին տեսնել սպանված:

Կասկածյալներին ընկերներից մեկն էլ իրավապահ մարմիններին հայտնել է տեղի ունեցածի մասին: Վերջիններս թարմ հետքերի հիման վրա կարողացել են ձերբակալել չարագործին, որը ապացույցների ազդեցության տակ խոստովանել է իր մեղքը: