Առաջին ալիքը բացահայտել է «Երկու աստղ» շոուի նոր եթերաշրջանի ժյուրիի կազմը: Այսպիսով, մասնակիցների ելույթները կգնահատեն Հրաչ Քեշիշյանը, Լուիզա Ներսիսյանն ու Գարիկ Պապոյանը: Կլինի նաեւ հրավիրված անդամ:
«Նոր եթերաշրջանում ժյուրին բաղկացած է չորս անդամից․ երեքը մշտական անդամներ են, իսկ չորրորդը՝ հատուկ հյուր, ով փոխվելու է յուրաքանչյուր թողարկման ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Ժյուրիի անդամները կգնահատեն մասնակիցների ելույթները՝ առաջնորդվելով իրենց փորձով ու մասնագիտական կարծիքով»։
Հեռուստադիտողը կհետեւի 9 զույգի «թեժ» պայքարին: Հաղորդմանը կմասնակցեն հետեւյալ հայտնիները՝
Մաշա Մնջոյան եւ Արմուշ
Պոնչ եւ Տոմա Պետրոսյան
Ռոբերտ Քոլոյան եւ Անի Արզումանյան
Բրյունետ եւ Ժան
Լիլիթ Կարապետյան եւ Ռաֆայել Երանոսյան
Վան Նեմրա եւ Լիլի Էլբակյան
Սիմոն եւ Սոնա Եսայան
Աստղիկ Սաֆարյան եւ Դավիթ Մանոյան
Արսեն Գրիգորյաններ/Ասո եւ Արսեն G/
Հաղորդումը եթեր կհեռարձակվի ապրիլի 26-ից: