Ստամբուլում գրանցվել է 10 հետցնցում՝ 3,1-ից 4,9 մագնիտուդով, 6,2 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների կառավարման վարչությունը (AFAD):

6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 12:49-ին։ Ժամը 12:51-ին գրանցվել է հետցնցում (5.9). Դրան հաջորդել են 4,4, 4,8, 4,5 եւ 4,9 մագնիտուդով երկրաշարժեր։ Ժամը 13:07-ից ցնցումների ուժգնությունը սկսել է նվազել մինչև 3,4 - 3,1: Տեղի փորձագետները նշում են, որ հետցնցումները կշարունակվեն: