Սյունիքում այսօր մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանն է, բանակ է զորակոչվել 9 ամիս առաջ։
Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։ YN.am համայնքից հայտնեցին, որ Արթուրը տան միակ որդին էր, մեկ քույր ունի։
Ավելի վաղ ԱԱԾ֊ն հայտնել էր, որ ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։