Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ-ի) հրապարակած ցուցակում մեկ աստիճան նահանջ է արձանագրել:

Նա 2795 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ երկրորդ տեղ է բարձրացել Վլադիմիր Կրամնիկը 2796 միավորով: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մագնուս Կարլսենը 2870 միավորով: Ընդ որում սա առաջին անգամն է, որ Արոնյանը 2800-ից ցածր միավոր է հավաքել և առաջինը սկսած մարտ ամսից, որ իջել է երրորդ հորիզոնական:

100 լավագույն շախմատիստների ցուցակում տեղ են գրավել նաև Սերգեյ Մովսիսյանը, ով հավաքել է 2696 միավոր և զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը: Վլադիմիր Հակոբյանը 2684 միավորով զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը, Գաբրիել Սարգսյանը 2676 միավորով 69-րդն է,իսկ Տիգրան Պետրոսյանը 2660 միավորով 90-րդը:

Կանանց 100 լավագույնների ցուցակում ամենալավ ցուցանիշը արձագանքել է Էլինա Դանիելյանը, ով 2471 միավորով 27-րդն է: Հայ շախմատոիստուհիներից այս ցուցակում տեղ են գտել նաև Լիլիթ Մկրտչյանը, ով 2469 միավորով 29-րդն է: Իսկ լավագույն շախմատիստուհին համարվել է հունգարացի Պոլգար Հուդիթը:

Երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանը 2659 միավորով հինգերորդն է, իսկ առաջինը Ռուսաստանն է: