Հայաստանի տարածքում մայիսի 5-6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։
Ինչպես այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մայիսի 5-6-ին, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մայիսի 5-6-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 8-ի և 9-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: