Երկրորդ հնարավորություն, պատասխանատվություն եւ կյանքի դժվարություններիհաղթահարում. այս թեմաներն են արծարծվում «11» բազմասերիանոց ֆիլմում, որի կենտրոնումկարիերան ավարտած ֆուտբոլիստն է եւ բանտարկված անչափահասները:
Շուտով հայ հանդիսատեսին կներկայացվի Կինոդարանի նոր՝ 12 մասից բաղկացած հեռուստասերիալը՝ «11»-ը, որը համադրում է սպորտային դրամայի եւ տրագիկոմեդիայի տարրերը։ Ֆիլմը պատմում է մարզչական կարիերայի վերջնագիծ հասած նախկին ֆուտբոլիստի մասին, որն իր գործած հանցագործության պատճառով դատապարտվում է ուղղիչ աշխատանքների։ Այստեղ նա սկսում է մարզել անչափահաս դատապարտյալների թիմին։
Նախագծի պրոդյուսերը Ռաֆայել Թադևոսյանն է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Սոս Ջանիբեկյանը։
«Ուզում էինք նկարահանել սպորտային դրամա, քանի որ Հայաստանում ֆուտբոլը ամենատարածված սպորտաձևն է։ Ֆիլմի հիմքում նաեւ իրական պատմություններ ու մարդիկ են»,- նշում է Ռաֆայել Թադեւոսյանը։
Ֆիլմը, սակայն, դուրս է գալիս սպորտի սահմաններից եւ խորանում ավելի լուրջ սոցիալական խնդիրների մեջ՝ անդրադառնալով վերականգնողական արդարադատությանը, երիտասարդ հանցագործների վերասոցիալականացմանը եւ մարզիչների կարևոր դերին։
«Ֆիլմի կարեւորագույն ուղերձներից մեկն այն է, որ դեռահասներն իրենց կատարած սխալների համար այնքան մեղավոր չեն, որքան նրանց շրջապատը՝ ծնողները, ընկերները եւ միջավայրի մարդիկ։ Այս գաղափարը շատ հոգեհարազատ է ինձ, եւ հենց դա էլ ամենից շատ գրավեց սցենարում»,- ասում է գլխավոր դերակատար Սոս Ջանիբեկյանը՝ հավելելով,-«Ֆիլմում առաջնային են մարդկային ճակատագրերը, նրանց փոխհարաբերությունները, մարդկային պատմությունները, որոնք կարեւոր են, եւ հենց այդ ուղղությամբ եմ աշխատում»: