Իրանը վճռականորեն եւ «ողջ ուժով» կպատասխանի Իսրայելի ցանկացած ագրեսիայի։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպառնալիքները Թեհրանի հասցեին Եմենի «Անսար Ալլահ» շարժման կողմից «Բեն Գուրիոն» օդանավակայանի գնդակոծմանն իբր մասնակցելու համար։
«Մենք անպայման կպատասխանենք ցանկացած ագրեսիայի մեր ողջ ուժով, ամենավճռական կերպով։ «Դրան մի կասկածեք»,- ընդգծել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Բաղայիի խոսքով՝ Թեհրանի համար նշանակություն չունի, թե որտեղից կլինի հարձակումը, պատասխանը կլինի ցանկացած ուղղությամբ։
Կիրակի Նեթանյահուն հայտնել էր, որ «Անսար Ալլահ» շարժման խռովարար հութիների գործողություների հետեւում կանգնած է Իրանը, եւ հավաստիացրել էր, որ Իսրայելը «հստակ ազդանշան կտա» Թեհրանին։