Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը կարող է դառնալ ՄԼՍ-ի նոր ակումբի համասեփականատեր: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
38-ամյա անգլիացին կլինի Ֆլորիդա նահանգում ձեւավորվող թիմի ներդրողներից մեկը։ Նրա գործընկերները կդառնան բոլիվիացի միլիարդատեր Մարսելո Կլաուրեն եւ NFL-ի «Մայամի» ակումբի սեփականատեր Սթիվ Ռոսը։