«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն ունի մի քանի ուղղություն»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին. «Ադրբեջանն ունի օրինական սպասելիքներ Հայաստանից: Դրանք կապված են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառման և Մինսկի խմբի վերացման հետ: Մենք հետևում ենք գործընթացներին, կան շփումներ»:
«Ադրբեջանն ունի օրինական սպասելիքներ Հայաստանից»․ Բայրամով
