Հնդկաստանը շաբաթ օրը կշռադատված արձագանք է տվել Պակիստանի զինվորականների «սադրիչ» եւ «էսկալացիոն» գործողություններին, քանի որ Իսլամաբադը դիմել է Ջամու եւ Քաշմիրում եւ Փենջաբում անմեղ մարդկանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման լկտի արշավի, ասել է արտգործնախարար Վիքրամ Միսրին, հաղորդել է Press Trust of India-ն:
Երկու հարեւան երկրների միջեւ ռազմական հակամարտության սրման պայմաններում Միսրին ճեպազրույցում ասել է, որ Հնդկաստանում տարբեր վայրեր եւ ռազմական օբյեկտներ ոչնչացնելու Պակիստանի պնդումները բացարձակապես սուտ են:
Հնդիկ եւ պակիստանցի զինվորականները վերջին 12 ժամվա ընթացքում հրթիռային հարվածներ են հասցրել միմյանց թիրախներին՝ ավելի սրելով առանց այն էլ լարված վիճակը:
Պակիստանն ավելի վաղ հայտնել էր, որ հարվածներ է հասցրել հրթիռների պահեստի եւ հնդկական երեք օդային բազաների: