Հանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերը առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։
Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-15-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 10-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։