Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երևան կժամանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Երևանում կմասնակցի ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին, որտեղ ելույթով հանդես կգա նաև ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նիկոլայ Բորդյուժան ու Արթուր Բաղդասարյանը կմասնակցեն Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում, ինչպես նաև կայցելեն ՀԱՊԿ Ակադեմիային հատկացված շենք` տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին և քննարկելու Ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցեր: