Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ուկրաինայի հետ բանակցությունների համար Ռուսաստանի Դաշնության պատվիրակության կազմի մասին»։
«Հաստատել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հետևյալ կազմը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար. Վլադիմիր Մեդինսկի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական (պատվիրակության ղեկավար), Միխայիլ Գալուզին՝ ՌԴ փոխարտգործնախարար (պատվիրակության անդամ), Իգոր Կոստյուկով՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ (պատվիրակության անդամ), Ալեքսանդր Ֆոմին՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ (պատվիրակության անդամ)»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաստատվել է նաև փորձագետների կազմը, որի մեջ են մտնում ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչության տեղեկատվության պետի առաջին տեղակալ Ալեքսանդր Զորինը, ՌԴ նախագահի հումանիտար ոլորտում պետական քաղաքականության վարչության պետի տեղակալ Ելենա Պոդոբրևսկայան, ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյը Պոլիշչուկը և ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ Վիկտոր Շևցովը։
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։