Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին կարևոր դեր խաղաց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի ռազմական լուծումից Միացյալ Նահանգներին համոզելու գործում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանը շատ բախտավոր է, որ ունի էմիր։ Որովհետև նա իրականում պայքարում է նրանց համար։ Նա չի ուզում, որ մենք մահացու հարված հասցնենք Իրանին։ Նա անընդհատ ասում է. «Իրանը կարող է գործարք կնքել, Իրանը կարող է գործարք կնքել»», - ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի գործարար առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։
«Կարծում եմ՝ Իրանը պետք է շատ շնորհակալ լինի էմիրին, քանի որ շատերը խորհուրդ են տալիս ինձ պարզապես հարվածել, քանի որ ոչ ոք չի կարող մեզ հաղթել: ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենաուժեղ բանակը, ոչ թե Չինաստանը, ոչ էլ Ռուսաստանը: Մենք ոչնչացրեցինք «Իսլամական պետությունը» (ահաբեկչական խմբավորում, որն արգելված է Ռուսաստանում) ընդամենը երեք շաբաթում», - պնդում է ԱՄՆ նախագահը:
Թրամփի խոսքով՝ նախկին ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը «հրդեհեց ամբողջ Մերձավոր Արևելքը, ապա պարզապես հեռացավ՝ [հակամարտությունների վրա] 10 տրիլիոն դոլար ծախսելուց հետո։ «Բայդենը շատ վատն էր, նա ամենավատ նախագահն է, որ մենք երբևէ ունեցել ենք, լիովին անգործունակ անձնավորություն», - կարծում է Սպիտակ տան ղեկավարը։