Իրաքի Սալահուդդին նահանգի բնակչուհին առաջացրել է իր ամուսնու կատարյալ զարմանքը, երբ հայտնել է իր հղիության բժշկական զննման արդյունքների մասին:

Պարզվել է, որ 40 տարեկան կինը շուտով կդառնա միանգամից 13 երեխայի մայր: Հենց այդքան սաղմ են նկատել բժիշկները նրա փորում: Այս մասին գրում է Emirates 24/7-ը:

Կնոջ ամուսնու խոսքերով վերջինս չի կարողացել հղիանալ վերջին հինգ տարվա ընթացքում, ինչի պատճառով ստիպված է եղել կրկին ամուսնանալ այլ կնոջ հետ: Ամենայն հավանականությամբ առաջին կնոջից ծնված յոթ երեխան չեն բավարարել ֆերմերին:
«Լուրը, որ իմ կինը հղի է միանգամից 13 երեխայով, մեծ անակնկալ էր ինձ համար: Շատ հավանական է, որ երբ իմ երեխաները ծնվեն, ես կդառնամ աշխարհում միակ այդ քանակի երկվորյակների հայր»,- լրագրողների հետ կիսվել է երջանիկ հայրը:

Ընդ որում բժիշկները կասկածում են, որ բոլոր 13 երեխան էլ կարող են լույս աշխարհ գալ կենդանի, բժիշկների կանխատեսումները շատ հիասթափեցնող են:

«Բժշկական թեստերը ցույց են տվել, որ չորս սաղմը արդեն մահացած են: Ընդ որում մնացածը նորմալ տեսք ունեն: Մորը վիճակը նույնպես նորմալ է գնահատվում: Սակայն մենք ենթադրում ենք, որ հղիության ավելի հին շրջանում կմահանան ևս մի քանի սաղմ»,- նշել է հիվանդանոցի բժիշկը, որտեղ բուժզզնում է անցնում ապագա մայրը:

Ներկայումս ամենաշատ երկվորյակ ունեցող մայրը ամերիկուհի Նադյա Սուլեմանն է, ով 2009 թվականին միանգամից ծնել է ութ երեխա: