Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ստամբուլում անցկացվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները։ Բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրա կազմում են նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։