Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) առաջարկել է նոր քաշային կարգերը, որոնք հաստատման կներկայացվեն մայիսի 23-26-ը՝ Սաուդյան Արաբիայում նախատեսված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովում:
Տղամարդիկ աշխարհի և աշխարհամասերի առաջնություններում կմրցեն 60, 65, 71, 79, 88, 98, 110 և +110 կգ, իսկ կանայք` 48, 53, 58, 63, 69, 77, 86 և +86 կգ քաշային կարգերում։
2028 թ. Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտը կմնա 120 քվոտայով (60 տղամարդ և 60 կին)։ Նրանք կմրցեն 10 քաշային կարգում (հինգը` տղամարդկանց, հինգը` կանանց)։
Տղամարդկանց համար օլիմպիական կլինեն 65, 79, 98, 110 և +110 կգ, իսկ կանանց համար` 48, 58, 69, 86 և +86 կգ քաշային կարգերը։