Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի որոշմամբ դարձել եմ Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ֆրանսիայում ապրող հայազգի բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը։
«Կարծում եմ, այս պատվին են արժանացել իմ բազում ոգորումներն ու նվիրումը, մասնավորապես՝ հայոց լեզվի, առաքելական եկեղեցու, հայ մշակույթի և մեր ինքնության պաշտպանությունը ...
«Դե ե՛կ վարդապետ ու մի խենթանա», Ֆրանսիան է պարգևատրում հայ ազգային, եկեղեցական և մշակութային արժեքների, հայի ինքնության պաշտպանության համար։
Ո՞վ կարող էր պատկերացնել, որ 2005 թվականին ժամանած մի «օտարական» բանաստեղծ, 2025-ին կդառնար պատմության մեջ առաջին Ֆրանսիայում հաստատված հայաստանցի հայը, որը կպարգևատրվեր Ֆրանսիայի Ազգային Արժանիքի ասպետի բարձր պետական շքանշանով…
Խորին երախտագիտությունս Ֆրանսիայի Հանրապետությանն այս բացառիկ կոչմանն ինձ արժանացնելու համար։
Ես էլ իմ հերթին, այն նվիրում եմ բոլոր նրանց ովքեր ինձ ուղեկցեցին այս պատվավոր բարձունքը՝ Ֆրանսիայի պատմության ոսկե էջերում իմ անունն էլ ամրագրելու համար
Շնորհակալ եմ Պարոն Նախագահ:
Շնորհակալ եմ Պարոն Վարչապետ»,– գրել է նա: