ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դրական է գնահատում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի գործունեությունը:
«Շատ լավ է, շատ գոհ եմ նրանից»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազին, ապա Սեյրան Սարոյանը նրանից էլ է գոհ. «Նորմալ մարդ է Աղվան Հովսեփյանը, իսկ Գևորգը ջահել ա, արեք օգնենք, թող աշխատի, լավ չի՞… կամաց-կամաց պիտի էդ աթոռներին գան ջահելները նստեն, ֆսյո, հերթը ձերն ա, ապագան ձերն ա, հերիք ա կառչեն էդ աթոռներից, հո էդ աթոռները պապական չեն, նորմալ տղայա, թող աշխատի, աշխատեք բոլորդ էլ»,- ասաց գեներալ Սարոյանը:
Մանրամասները դիտեք YerevanNews.am-ի տեսանյութում