Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, մամուլի տվյալներով, Մավրիկիոսի ներկայացուցիչների հետ կստորագրի Չագոս կղզեխմբի փոխանցման մասին պայմանագիր։
Կղզեխմբի գլխավոր կղզում՝ Դիեգո Գարսիայում գտնվող բրիտանա-ամերիկյան ռազմաբազայի տարածքը Բրիտանիան վարձակալության կվերցնի 99 տարով, հաղորդում է BBC-ն։
Կղզին գտնվում է Հնդկական օվկիանոսում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Չագոս կղզիների Մավրիկիոսին փոխանցման մասին համաձայնագիրը, որը հինգշաբթի առավոտյան պատրաստվում էր ստորագրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, վերջին պահին հետաձգվել է Լոնդոնի Բարձր դատարանի որոշմամբ։
Դատավորը «ժամանակավոր պաշտպանություն» է տրամադրել Չագոս կղզիներից երկու կանանց, որոնք հայց էին ներկայացրել Արտաքին գործերի նախարարության դեմ։ Գործի քննությունը կշարունակվի հինգշաբթի օրվա երկրորդ կեսին։
Իր որոշման մեջ դատավորն արգելել է «Հնդկական օվկիանոսում գտնվող Բրիտանական տարածքի, որը հայտնի է նաև որպես Չագոս կղզեխումբ, օտարերկրյա կառավարությանը հնարավոր փոխանցման շուրջ բանակցությունների ավարտման համար վերջնական կամ իրավաբանորեն պարտադիր քայլերը»։