Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնան» երկարաձգեց համագործակցությունը բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյայի հետ։ 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

«Նրա տաղանդն ու խաղի լավ ընկալումը զուգակցվում են ամենօրյա ծանր աշխատանքի եւ առավելագույն ջանք գործադրելու հետ։ Ինքն իր հանդեպ պահանջկոտ եւ քննադատաբար տրամադրված Ռաֆինյան հասել է նոր բարձունքների։ Ակումբը կշարունակի նրա հետ համագործակցությունը առնվազն մինչեւ 2028թ․ թվական»,- նշվում է կատալոնական ակումբի հաղորդագրությունու։


Ռաֆինյան 2022 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 56 հանդիպման, խփել է 34 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում։