«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ 2025 թվականի մայիսի 26-ին, Երևանում մեկնարկեց «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ համագործակցությամբ Հնդկաստանի Observer Research Foundation-ի, ինչպես նաև միջազգային այլ գործընկերների։
Համաժողովի կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 66 մլն 602 հազար ՀՀ դրամ (մոտ 173 հազար ԱՄՆ դոլար), որը ներառում է «Դվին» երաժշտական սրահում միջոցառման կազմակերպումը՝ լուսաձայնային տեխնիկական մասից մինչև շապիկների տպագրություն։
Համաժողովն անցկացվել է երեկ, կշարունակվի նաև այսօր՝ ըստ պայմանագրի։
Պայմանագիրը կնքվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և «Կարեն Բաղդասարյան» ԱՁ-ի միջև։
Պայմանագիրը նախատեսում է կոնցեպտի մշակում, բրենդինգի ստեղծում, անիմացիոն տեսահոլովակների պատրաստում։
«Երկխոսության» համար, ըստ պայմանագրի, «Դվինի» 20 էկրանների վրա պետք է լինեն լույսեր։
«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով պանելային «երկխոսությանը» քննարկվել է դավադրական համարվող «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: