ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո հստակեցրել է, որ մտադիր չէ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա կամ կոշտ պատժամիջոցներ կիրառել, հայտնել է New York Times-ը՝ վկայակոչելով զրույցի ընթացքին ծանոթ անանուն պաշտոնյաների։

«Թրամփը հստակեցրել է, որ մտադիր չէ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, առավել ևս՝ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել», -ասված է հոդվածում։

Նշվում է, որ Թրամփը հստակեցրել է նաև, որ հրաժարվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդներին ավելի վաղ տված պարտավորությունից՝ Ռուսաստանի դեմ նրանց պատժամիջոցների սահմանափակումներին միանալու հնարավորության վերաբերյալ։

«Անցյալ շաբաթ Թրամփի և Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանափակ արդյունքներ են ունեցել և չեն ծառայի ԱՄՆ շահերին», -հավելել է ամերիկյան պարբերականը։

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների առաջնորդները մայիսի 19-ին զանգահարել են Թրամփին՝ Պուտինի հետ նրա զրույցից առաջ։ Նշվել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր խստացումը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում։