Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց 936-րդ գոլը կարիերայում (տեսանյութ)։
Սաուդյան Արաբիայի առաջնության 34-րդ տուրում «Ալ Նասրը» 2:3 հաշվով պարտվեց «Ալ Ֆատեհի» հետ արտագնա խաղում։ Ռոնալդուն աչքի ընկավ 42-րդ րոպեին՝ բացելով հանդիպման հաշիվը։
Ռոնալդուն 99 գոլ է խփել «Ալ Նասրում», 450 գոլ՝ «Ռեալում», 145 գոլ՝ «Մանչեսթեր Յունայթեդում», 101 գոլ՝ «Յուվենտուսում», 5 գոլ՝ «Սպորտինգում», 136 գոլ՝ Պորտուգալիայի հավաքականում։
Չեմպիոնի կոչումը նվաճեց «Ալ Իթիհադը» (83 միավոր)։ Երկրորդ տեղը գրավեց «Ալ Հիլյալը» (75 միավոր)։ «Ալ Նասրը» երրորդն է (70 միավոր)։