Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Բարոն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են Ադմիրալ Լուի Դարտիժ Դյուֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը: