Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը, ինչի մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին դեռևս 2024 թվականին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Հայաստանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսին հայտարարել էր, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի hաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի որոշած հերթականությամբ։
«Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 18–ին Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի 3–րդ հանդիպման շրջանակում Հայաստանը հայտարարել է նախարարների հաջորդ հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։
Գերատեսչությունը հավելել է, որ հաջորդ հանդիպման ժամկետների և անցկացման վայրի մասին որոշակիություն լինելուն պես անպայման կտեղեկացնեն լայն հանրությանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։