shamshyan.com կայքը հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 01:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Գավառի հիվանդանոց են տեղափոխվել եղբայրներ՝ 23-ամյա Արամ Հովեյանը և 24-ամյա Անդրանիկ Հովեյանը: Ըստ կայքի տեղեկությունների, վիճաբանությանը մասնակցել է Ալիկ Մարտիրոսյանը, ով ավելի շատ հայտնի է «Պալեի Անդոյի տղա», ինչպես նաև՝ Էդմոն, Էմանուել, Ռուբեն անուններով երիտասարդներ:
Մանրամասները shamshyan.com կայքում:
Գավառ քաղաքում այսօր կրակոցներ են հնչել. կան վիրավորներ


