Հնդկաստանի բնակչությունը մոտեցել է 1,5 միլիարդ մարդու, ապագայում այն կավելանա ևս 200 միլիոնով։
Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում։
«Ներկայումս Հնդկաստանը աշխարհի ամենաբնակեցված երկիրն է՝ մոտ 1,5 միլիարդ մարդ բնակչությամբ: Ակնկալվում է, որ այդ թիվը կաճի մինչև 1,7 միլիարդ, մինչև այն սկսի նվազել մոտ 40 տարի հետո»,- ասվում է զեկույցում։
Հնդկաստանում միջին հաշվով մեկ կին երկու երեխա է ծնում, նշվում է փաստաթղթում։
Անցյալ տարվա ՄԱԿ-ի «Աշխարհի բնակչության հեռանկարների» զեկույցում ասվում է, որ Հնդկաստանի բնակչությունն իր գագաթնակետին կհասնի այս դարի 60-ականների սկզբին և կկազմի մոտ 1,7 միլիարդ մարդ:
Աշխարհի բնակչությունը, միջազգային կազմակերպության կանխատեսումների համաձայն, 2080-ականների կեսերին կհասնի 10,3 միլիարդ մարդու։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					