ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հիասթափված է թե՛ Ուկրաինայից, թե՛ Ռուսաստանից՝ երեք տարվա պատերազմի ընթացքում խաղաղության համաձայնագրի չհասնելու համար, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
«Ես շատ հիասթափված եմ Ռուսաստանից, բայց միաժամանակ հիասթափված եմ Ուկրաինայից, քանի որ կարծում եմ, որ կարելի էր համաձայնություններ կնքել», -Սպիտակ տանը անցկացված միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ ամեն շաբաթ պատերազմում մահանում է մոտ 6000 մարդ, ներառյալ՝ հրթիռների հարվածների թիրախը դարձած քաղաքացիական անձինք։